Սիրում եմ…

Սիրում եմ
Սիրում եմ երբ որ դու իմ կողքին ես,
Երբ որ գրկում ու շոյում ես,
Ինձ նայելով դու ժպտում ես
Ու խենթացած ծիծաղում ես։

Ես էլ եմ այդ պես ուզում,
Քո նման սիրում, ծիծաղում,
Բայց չեմ կարողանում,
Կյանքը չի թողում,
Քաշում, պահում այդ
Սև անցքի մեջ,
Բայց միևնույն է
ես ինձ լավ եմ զգում
Այդ միայնակ անցքի մեջ,
Ուրիշ մարդկանց հետ ես սուր ցավ եմ զգում
Բայց ինձ լավ է այդ խոր անցքի մեջ։

ԵՒ հիմա ես հասկանում եմ,
Թե ինչքան վատ էր այդ տխրության մեջ,
Թե ինչքան ցավ առաջացավ մարդկանց մեջ, որ ես չեի գնահատում նրանց։
Ու իմ պատճառով տուժեցին նրանք։
Ես եմ մեղավոր նրանց մահվան մեջ
Ես եմ մեղավոր նրանց տուժման մեջ
Ես եմ մեղավոր և պատճառն այն էր որ ես ընկա այդ սև անցքի մեջ։

Բայց ինչ է սա…
Ես ողջ եմ և կարող եմ նորից ապրել այս կյանքի ու այն մարդկանց հետ ովքեր տխրում էին այն սև անցքի մեջ,
Ու հիմա այդ սև անցքը իմ համար,
Դարձավ սպիտակ մեր բոլորիս համար
ԵՒ մենք նորից սկսեցինք սիրել ու ապրել մեր և մեզ սիրող մարդկանց հետ, շարունակենք սիրենք, ծիծաղենք ու միասին լինենք։
Որովհետև ես սիրում եմ երբ ծաղկում էին ծաղիկները,
Սիրում եմ երբ խաղում են մեր սրտերը
Սիրում եմ լսել քո խենթացած ծիծաղը
ԵՒ սիրում եմ նայել թե ոնց է ապրում այս գեղեցիկ աշխարհը։

Թողնել մեկնաբանություն